Ադրբեջանով հացահատիկը Հայաստան հասավ. ինչ ռիսկեր է պարունակում այս երթուղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոնից բաղկացած գնացքը, անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հասավ Հայաստան։ Կառավարությունը կարևոր իրադարձություն է համարում Ադրբեջանի կողմից տարանցման սահմանափակումների վերացումը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման համար։

Որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը, Հայաստանի քաղաքացիներն առաջինը տեղեկացան Ադրբեջանի նախագահից: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ Հանրայինի եթերում ասաց, որ ռուսական ցորենը սովորաբար ներմուծվում էր Վերին Լարսով, որտեղ  գրեթե միշտ հերթեր էին։

Որքա՞ն են նվազում գները՝ նախարարը հստակ չնշեց, ասաց՝ տարբեր հանգամանքներից է կախված։ Պապոյանը նաև ընդգծեց՝ սա պիլոտային ծրագիր էր, և հնարավոր է՝ որոշ տեխնիկական խնդիրներ լինեն։

Ի դեպ, Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած հացահատիկը ոչ թե պետությունն է գնել, այլ մասնավորը՝ ասաց Պապոյանը, բայց և խուսափեց նշել՝ արդյո՞ք հնարավոր կլինի նույն երկաթուղով այլ ապրանք ներկրել Հայաստան։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցնում է՝ Խորհրդային միության տարիներին Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում է իրականացվել, իսկ Վրաստանի տարածքով՝ ուղևորափոխադրում։ Մակարյանի խոսքով՝ կրկին հնարավորություններ են բացվում, և բացի հացահատիկից` այլ ապրանքներ կարող են ներմուծվել, Հայաստանից էլ կարող է շինանյութ, հանքարդյունաբերական նյութեր մատակարվել Ռուսաստան՝ դարձյալ Ադրբեջանի տարածքով։

Հայաստան հասած 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկից նմուշառում է վերցվել և ուղարկվել բուսասանիտարական փորձաքննության։ 

Մակարյանն ասում է՝ նմուշառում պետք է վերցվի բոլոր վագոնների տարբեր հատվածներից, ՍԱՏՄ-ից պատասխանում են՝ այդպես են արել։ Գագիկ Մակարյանն ընդգծում է՝ այս ճանապարհով հացահատիկի ներմուծումը նաև ռիսկեր է պարունակում։

Հացահատիկը որակյա՞լ և անվտա՞նգ է՝ պարզ կլինի 5-ից 7 օր անց, երբ հայտնի դառնան փորձաքննության պատասխանները՝ նշում է ՍԱՏՄ խոսանկը։ 

Մինչ այս, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են, և Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական ապրանքների տարանցումը Հայաստան։

Ի դեպ, նույն երկաթուղով դեպի Հայաստան է գալիս նաև ղազախական հացահատիկով բեռնված գնացք։ Այս մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, քան ռուսական հացահատիկի փոխադրման մասին։ 

Դեռ պետք է հասկանալ՝ ղազախակա՞ն, թե՞ ռուսական հացահատիկն է ավելի շահավետ՝ ընդգծում է Գագիկ Մակարյանը։

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն էլ նշում է՝ ցորենը մինչ այս Վլադիկավկազից Հայաստան էր բերվում բեռնատար մեքենաներով․ հեռավորությունը մինչև Հայաստանի սահման շուրջ 250 կմ էր։ Հիմա պետք է ուսումնասիրել և հաշվարկել, թե ո՞ր ճանապարհն է ավելի շահավետ։

Ի դեպ, Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծումը կապում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան