Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին քաղաքացիությունից զրկելու մասին։ Այս մասին հաղորդում է «Единые новости»-ին՝ հղում անելով կառավարության աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացիությունից զրկվել են նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինը։ Ինքը՝ Զելենսկին, դեռևս չի հաստատել տեղեկությունը։ Ուկրաինայի անվտանգության …

