ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ավարտված կայծակնային շախմատի մրցաշարում գերազարց խաղ է ցուցադրել շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը․ տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Տիգրան Պետրոսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

