«Նույնիսկ փոքր պետությունները կարող են առաջնորդել իրենց օրինակով»․ Ռոբերտ Աբիսողոմոնյան՝ կլիմայական գագաթնաժողովում

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրազիլիայի Բելեմ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP30-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին և բնապահպանական միջազգային համագործակցության խորացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է․

«… Մենք հավաքվել ենք Բելեմում՝ Ամազոնի սրտում, Փարիզյան համաձայնագրի ընդունման 10-ամյակին՝ հույսի և լավատեսության նոր զգացումով, որ կարող ենք շրջել կլիմայի փոփոխության վտանգավոր ընթացքը և հասնել Համաձայնագրի նպատակներին։ Քանի որ մենք գտնվում ենք առաջին Գլոբալ Վերանայումից հետո իրականացման վճռորոշ տասնամյակում, որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ՝ Բելեմում, պետք է հստակ ուղեցույց հանդիսանան կլիմայի դիմադրողականության և կլիմայական արդարության համար։

Հայաստանը վճռականորեն հանձնառու է իր ներդրումն ունենալու համատեղ ջանքերում՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և հարմարվողականությանը։ Թեև Հայաստանի չափաբաժինը գլոբալ արտանետումներում աննշան է, մենք ձգտում ենք ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.5°C՝ համապարփակ և տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող մեղմացման միջոցառումներով։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը նպատակ ունի ի ցույց դնել, որ նույնիսկ փոքր պետությունները կարող են առաջնորդնել իրենց օրինակով հավակնոտ ազգային գործողությունների միջոցով։
Փարիզյան համաձայնագրի շրջանակում մշակված Հայաստանի՝ 2026–2035 թթ. թարմացված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները, հիմնված լինելով գիտության և ազգային իրողությունների վրա, արտացոլում են կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու մեր հավակնոտ հանձնառությունը։ Դրանք ուղղված են մեր էկոհամակարգերի, կենսաբազմազանության, գյուղատնտեսության և բնակչության կենսաապահովման միջոցների նկատմամբ կլիմայի փոփոխության ազդեցության չեզոքացմանը։

Ըմբռնելով այս փոխկապակցված մարտահրավերների հրատապությունը՝ Հայաստանը՝ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր, իր գործընկերների հետ համատեղ ձեռնարկում է ակտիվ քայլեր՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու և կլիմայի փոփոխության մեղմացման ու կենսաբազմազանության պահպանման ինտեգրված մոտեցումները խթանելու համար՝ նպատակ ունենալով Բելեմի COP30-ի ընթացքում ապահովել գործնական արդյունքներ սիներգիայի շուրջ, որը կնպաստի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի արդյունավետ գլոբալ վերանայմանը՝ 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության Կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում….»,- ասված է հաղորդագրության մեջ։