FIA-ն պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները. Հաբիբ Տուրկի

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ։ Կողմերը քննարկել են շարժունակության, ճանապարհային անվտանգության, քաղաքային տրանսպորտի և նորարարական ավտոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով ձևակերպել համատեղ գործողությունների հստակ օրակարգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի (այդ թվում՝ Formula 1-ի) միջև հնարավոր համագործակցության ուղղությունները՝ շարժունակության և ճանապարհային անվտանգության քաղաքականության կատարելագործման, քաղաքային տրանսպորտային համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավտոմոբիլային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումային նախաձեռնությունների զարգացման ոլորտներում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։

Հաբիբ Տուրկին նշել է, որ FIA-ն պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները՝ ուղղված ոլորտային կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների կատարելագործմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապը՝ նպատակ ունենալով ձևակերպել համագործակցության հստակ օրակարգ և մշակել առաջիկա քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։