ՍԾՏՀԿ-ն կարևոր հարթակ է տարածաշրջանային տնտեսական գործընկերության խորացման համար. Գևորգ Պապոյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուի հետ քննարկել է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, առևտրի, ներդրումների և զբոսաշրջության զարգացման հարցեր՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու ՍԾՏՀԿ-ի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին։

«Հայաստանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը և բարձր է գնահատում ՍԾՏՀԿ-ի առանցքային դերը՝ տարածաշրջանային երկխոսության, տնտեսական փոխգործակցության և անդամ պետությունների միջև գործընկերության խթանման գործում», -նշել է Գևորգ Պապոյանը։

«Նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ-ի մշտական միջազգային քարտուղարության դերը՝ շարունակական և կառուցողական աջակցության գործում, ինչպես նաև 2025–2026 թվականների Գործողությունների պլանի ձևավորման գործընթացում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերը՝ որպես տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության կայունացման կարևոր երաշխիքներ։ Նա նշել է, որ ծրագրերը նաև կարող են ծառայել որպես արդյունավետ հարթակ Սևծովյան երկրների միջև համագործակցության խորացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման, առևտրի և ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունյում։