Սաուդյան Արաբիայում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ՝ քննարկելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները և համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական առաջընթացի կարևոր ոլորտներից է, որի զարգացման ուղղությամբ իրականացվում են հետևողական և նպատակային նախաձեռնություններ։

«Մենք նախատեսում ենք կենտրոնանալ զբոսաշրջային կարգավորումների վրա, ներառյալ զբոսաշրջային ծառայությունների գործունեությունը, ճգնաժամային կառավարումը, ինչպես նաև բժշկական և արկածային զբոսաշրջության կարգավորումները», – նշել է նախարարը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում զբոսաշրջային կլաստերների զարգացմանն ու դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։
Գևորգ Պապոյանը նաև հույս հայտնել, որ Շեյխա Ալ Նոյիսի պաշտոնավարման ընթացքում զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել»,- ասված է հաղորդագրությունում։