Ֆուտբոլի Հայաստանի և Հունգարիայի ազգային հավաքականների միջև ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարներ։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը, որին եզրերում կօգնեն Ռաուլ Կաբանիերոն և Ինյիգո Պրիետոն։ Չորրորդ պաշտոնյան Խուան Մարտինես Մունուերան է, իսկ VAR-ի մրցավարները՝ Կառլոս դել Սերո Գրանդեն ու Վալենտին Գոմեսը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ …

