Շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2021-2024 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ «Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

