ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի հետախուզության կենտրոնին և F-16-երի տեղակայման օդանավակայանին հարվածի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռադիոէլեկտրոնային  հետախուզության գլխավոր կենտրոնին Կիևի մարզի Բրովարի քաղաքում և Խմելնիցկիի մարզի Ստարոկոստյանտինովի օդանավակայանին, որտեղ տեղակայված են F-16 կործանիչներ։ Այս մասին հայտնել է ԱԴԾ-ն, գրում է ՌԲԿ-ն։

Նշվում է, թե նոյեմբերի 9-ից 10-ը հարվածն իրականացվել է «Կինժալ» գերձայնային հրթիռների միջոցով և պատասխան է եղել ռուսական ՄիԳ-31 կործանիչ ինքնաթիռն առևանգելու փորձին, որի խափանման մասին գերատեսչությունը ավելի վաղ  հայտնել էր։ Օդաչուներն այս մասին հայտնել են իրենց հրամանատարությանը, որը կապ է հաստատել անվտանգության ծառայությունների հետ, որից հետո հատուկ ծառայությունները որոշել են անցկացնել գործողությունը։

Նշվում է, որ «Կինժալ» տեղափոխող ՄիԳ-31-ը նախատեսվում էր առևանգել Սև ծովի վրա թռիչքի ժամանակ, և որ Ալեքսանդր անունով Ուկրաինայի ներկայացուցիչը կապի մեջ է եղել։

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խմբային հարվածի մասին, որը ներառում է «Կինժալ» հրթիռների կիրառում, Ուկրաինայի ռազմական օդանավակայանների, Ուկրաինայի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնի, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի  հրթիռային պահեստի, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցների և պահեստավորման օբյեկտների դեմ: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ սա պատասխան է Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա Ուկրաինայի հարձակումներին:

Ուկրաինական կողմն այս հայտարարությունները դեռևս չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի