ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, թե ուկրաինական հետախուզությունը փորձել է հավաքագրել ռուս օդաչուների և ՄիԳ-31 կործանիչ առևանգել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ խափանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և նրա «բրիտանացի համակարգողների» կողմից ռուս օդաչուների հավաքագրման և ՄիԳ-31 գերձայնային կործանիչ առևանգելու գործողությունը, գրում է Meduza-ն։

ԱԴԾ-ի վարկածով՝ ուկրաինացի հետախուզության աշխատակիցները ռուս օդաչուներին խոստացել են երեք միլիոն դոլար։

Կործանիչն առևանգելուց հետո, ըստ ԱԴԾ-ի վարկածի, ուկրաինական հետախուզությունը ծրագրել է «Կինժալ» հրթիռով զինված ՄիԳ-31 ինքնաթիռն ուղարկել Հարավարևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ավիաբազայի տարածք, որը գտնվում է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում, «որտեղ այն կարող էր խոցվել ՀՕՊ համակարգերի կողմից»։

«Ձեռնարկված միջոցառումները խափանել են ուկրաինական և բրիտանական հետախուզության՝ լայնածավալ սադրանք կազմակերպելու ծրագրերը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՏԱՍՍ-ը, հղում անելով ԱԴԾ հայտարարությանը, հաղորդում է, որ կործանիչն առևանգելու գործողությանը, ենթադրաբար, մասնակցել է Bellingcat հետաքննական խումբը:

«Ինքնաթիռի հրամանատարի հետ կապ հաստատելիս հետախուզությունն օգտագործել է, այսպես կոչված, Bellingcat կազմակերպությունը, որը վերահսկվում է Մեծ Բրիտանիայի CIS-ի կողմից և արդեն հայտնվել էր մեր տեսադաշտում»,- ասել է ԱԴԾ աշխատակիցը։

Ուկրաինական հետախուզությունը դեռևս չի մեկնաբանել ԱԴԾ-ի հայտարարությունը։

2023 թվականի օգոստոսին Ռուսաստանի բանակի ավիացիայի 319-րդ առանձին ուղղաթիռային գնդի օդաչու Մաքսիմ Կուզմինովը ռուսական Մի-8 ուղղաթիռ էր տեղափոխել Ուկրաինա: Ուկրաինական հետախուզության տեսանյութում օդաչուն պնդում է, որ ինքը կապ է հաստատել ուկրաինական իշխանությունների հետ, նաև խնդրել անձնակազմի մյուս անդամներին հանձնվել։ Նրանք, ի վերջո, սպանվել են ուկրաինացի զինվորների կողմից։ Ուղղաթիռն առևանգելու համար Կուզմինովը ստացել էր 500,000 դոլար և ուկրաինական անձնագիր՝ Իգոր Շևչենկո անուն-ազգանունով։ Ուկրաինական իշխանությունները առաջարկել էին Կուզմինովին չլքել Ուկրաինան, սակայն նա տեղափոխվել է Իսպանիա, որտեղ բնակարան է գնել Վիլյախոյոսա մունիցիպալիտետում։ 2024 թվականի փետրվարին Կուզմինովը սպանվել է Կալա Ալտա բնակելի համալիրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի