ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին։ Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և …

