Ադրբեջանում որ երկրների դեսպաններն են անտեսել Բաքվի հրավերը և չեն մասնակցել նոյեմբերի 8-ի զինվորական շքերթին

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում նոյեմբերի 8-ին կայացել է «Հաղթանակի օրվա» հինգերորդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթ (խոսքն Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված 44-օրյա պատերազմի մասին է)։ Շքերթին մասնակցել են տարբեր երկրներից հյուրեր։ Նրանց թվում են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը, Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի գլխավորած պատվիրակությունը, Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը, Ղազախստանի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալը, ԱՄԷ-ի փոխվարչապետը, Ղրղզստանի պաշտպանության նախարարը, Ուզբեկստանի պաշտպանության նախարարի տեղակալը և դիվանագիտական ​​կորպուսների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական իշխանամերձ Minval․az-ը նշում է, որ տրիբունաներում եղել են 75 երկրների ներկայացուցիչներ։ Դրանցից 37-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Չինաստանը, Իսրայելը և Իրանը, ներկայացված են եղել դեսպանների մակարդակով, Մեծ Բրիտանիան, Չիլին, Աֆղանստանը, Իտալիան և մի քանի այլ երկրներ՝ գործերի ժամանակավոր հավատարմատարներով։ ԱՄՆ-ը, Կորեայի Հանրապետությունը, Լեհաստանը և մի քանի այլ երկրներ ուղարկել են իրենց ռազմական կցորդներին (շատ երկրներ ներկայացված են եղել և՛ դեսպանների, և՛ ռազմական կցորդի մակարդակով):

Ադրբեջանական լրատվամիջոցը, միաժամանակ, նշում է, որ որոշ երկրների ներկայացուցիչներ, չնայած հրավերներ ստանալուն, այնուամենայնիվ, չեն հայտնվել տրիբունաներում:

Նշվում է, թե շատերն ունեցել են «հարգելի պատճառ» կամ դա որպես պատրվակ են ներկայացրել։ Գերմանիայի, Լատվիայի և Շվեյցարիայի դեսպաններն Ադրբեջանից դուրս են եղել։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը նախապես ծրագրված հանդիպում է ունեցել, Հունաստանի դեսպանը պատրաստվել է լքել երկիրը, իսկ Պորտուգալիայի դեսպանի առաքելությունն ավարտվել է։

Սակայն, ըստ լրատվամիջոցի, որոշ դիվանագետներ առանց բացատրության անտեսել են հրավերը։ Այդպես վարվել են, մասնավորապես, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լիտվայի և Ավստրիայի դեսպանները, ԵՄ-ի, ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

Իսպանիայի և Էստոնիայի դեսպանները նոյեմբերի 7-ի երեկոյան զանգահարել են՝ տեղեկացնելու, որ հետևելու են շքերթին, սակայն նրանց ասել են, որ տեղեր արդեն նախատեսված չեն։

Minval-ը շքերթին չմասնակցելու համար տարաբնույթ մեղադրանքներ է հնչեցրել եվրոպացի դիվանագետների, հատկապես, ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Նիդերլանդների դեսպանների հասցեին։

«ԵՄ ղեկավարությունը փոխվել է, և կարելի էր հուսալ, որ քաղաքականությունը՝ ևս։ Բայց եթե ԵՄ ներկայացուցիչը հիմա անտեսում է Ղարաբաղում Հաղթանակի հինգերորդ տարեդարձին նվիրված շքերթի հրավերը և նույնիսկ չի բացատրում պատճառները, արդյո՞ք ԵՄ քաղաքականությունն իսկապես այդքան շատ է փոխվել։ Արդյո՞ք այն դեռևս նախընտրում է «կանգնել Հայաստանի կողքին», չնայած պատերազմն ավարտվել է»,- գրել է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի