ԱԽ քարտուղարն ու ԵՄ անդամ երկրների դեսպանները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները

Լուրեր

24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
Բոլորը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին։ Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։

Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։