Աշխարհի գավաթ․ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, Արոնյանը հաղթեց

Լուրեր

29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանում ընթացող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթում նոյեմբերի 11-ին կայացան չորրորդ փուլի առաջին հանդիպումները։

Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերները ոչ-ոքի արդյունքով ավարտեցին իրենց պարտիաները։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով մրցում էր գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ, որը նախորդ խաղափուլում պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուին:

Գաբրիել Սարգսյանն էլ սև ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ ամերիկահայ Սամուել Սևյանը ոչ-ոքի խաղաց իտալացի գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ։

Չորրորդ փուլի երկրորդ պարտիաները կանցկացվեն նոյեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի գավաթին մասնակցում էին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը, որոնք դուրս են մնացել պայքարից։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե գրանցվում է 1:1 հաշիվը, հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: