«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի մեկնարկը տրվելու է Էրեբունի ամրոցի հարակից տարածքից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սկայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։ Ըստ Բարսեղյանի՝ օդապարիկները երկինք կբարձրանան երկու անգամ՝ 07:00-ին և 16:30-ին: Առավոտյան թռիչքը կոմերցիոն կլինի, իսկ օրվա երկրորդ կեսին երկինք կբարձրանան փառատոնին աջակից գործընկերներ, լրագրողներ ու բլոգերներ: Փառատոնին 120 անձ կմասնակցի աշխարհի …

