Ռիսկի տակ է Սամվել Կարապետյանի կապիտալը ՌԴ-ում․ քաղաքականությամբ զբաղվելը ՀՀ-ում կարող է նրա դեմ լծակների միջոց դառնալ․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության բողոքի ակցիաներին և կալանավորումներին։ Պատգամավորը հակադարձել է այն պնդումներին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ պնդելով, որ գործընթացները գտնվում են բացառապես իրավական տիրույթում։

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունն ընդդիմադիրներին կալանավորում է ֆեյսբուքյան գրառումների կամ խոսքի համար՝ Թագուհի Ղազարյանը նշել է, որ Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք պատիժ են սահմանում բռնության կոչերի և ատելության խոսքի համար։

«Եթե մենք համազգային կոնսենսուս ունենք, որ խոսքի միջոցով արտահայտվող հանցագործությունները պետք է ապաքրեականացնենք, ես դրան կողմ կլինեմ։ Բայց քանի դեռ Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, այդ թվում՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ, իրավապահները պարտավոր են արձագանքել»,- նշել է պատգամավորը։ Նա հավելել է, որ չի կարելի խոսքային հանցագործությունները շփոթել քաղաքական հետապնդման հետ, և որպես օրինակ բերել է եվրոպական չափանիշները։
Այն հարցին, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները որոշ անձանց (օրինակ՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին) հրապարակային մեղադրում «գործակալ» լինելու մեջ, սակայն նրանք ազատության մեջ են, իսկ ընդդիմադիրները կալանավորվում են, Թագուհի Ղազարյանը հրաժարվել է իրավական գնահատականներ տալուց՝ նշելով, որ ինքը քաղաքական գործիչ է, ոչ թե դատախազ։

«Եթե ես ուզենայի այդ հարցերին պատասխանել կամ որոշել խափանման միջոցները, ես կընտրեի դատախազի մասնագիտությունը»,- ընդգծել է պատգամավորը։

Ղազարյանը նշել է, որ մարդկանց չեն կարող ձերբակալել միայն նրա համար, որ իշխանությունը նրանց մասին վատ կարծիքի է կամ քաղաքական հայտարարություններ է անում։ Նա շեշտել է, որ ձերբակալությունների համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, ոչ թե քաղաքական ցանկություններ։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախկին պաշտոնյաների և գործարարների նկատմամբ գործում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմները։ Ըստ նրա՝ այն փաստը, որ մարդիկ ֆիզիկապես բանտում չեն, չի նշանակում, որ նրանց նկատմամբ իրավական գործընթացներ չկան։ «Նրանք անցնում են դատական պրոցեսներով, և դա փաստ է»,- նշել է Ղազարյանը։

«Մենք քաղաքացիներին առաջարկում ենք խաղաղություն, ինքնիշխանություն և ժողովրդավարություն։ Քաղաքացիները գնում և ընտրում են այդ օրակարգը»,- եզրափակել է Թագուհի Ղազարյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր գործիչների կալանավորումները պայմանավորված են ոչ թե նրանց քաղաքական հայացքներով, այլ կոնկրետ արարքներով, որոնք իրավապահները որակում են որպես հանցագործություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան