«Կամուրջ mood-ի մեջ ենք»․ Փաշինյանը՝ նորոգվող կամուրջների մասին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է պատմամշակութային արժեք հանդիսացող կամուրջների վերանորոգման խնդրին:

Կառավարության նիստի սղագրությունից մի հատված՝ ստորև․

«Մենք Գանձաքար-Իծաքար ճանապարհին ունենք Հախումի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, և մենք այստեղ որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք մետաղյա կամուրջ, և պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք և կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն: Սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, որոնք ուզում են լուսանկարվել, լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար։ Մենք այդպիսի օրակարգ ունենք, նաև Ստեփանավան-Օձուն ճանապարհին կա պատմական կամուրջ, և ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի: Քանի որ Երևանում Կարմիր կամրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա ինչքան կամուրջ կա… հիմա մենք կամուրջ mood-ի մեջ ենք: Հիշում ենք՝ էլ որտեղ կամուրջ կա, որ կարելի է վերականգնել, լուսավորել: Մենք Երևանում էլի կամուրջներ ենք գտել պատմական, պարզվել է՝ մասնավոր տարածքում էր, հիմա գերակա շահով փորձենք վերադարձնել համայնքին, կամ պատմամշակութային արժեք է, և այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզ վարչապետի այցելության ժամանակ տրված հանձնարարականի հիման վրա նախագծվել է մետաղական բազմակի օգտագործման կամուրջ՝ 3 մետրից մինչև 42 մետր մոդուլով ցանկացած տեղ կիրառելու համար: «Ուզում եմ տեղեկացնել, որ նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, փորձաքննության փուլն իրականացրել ենք և ավարտել: Առաջիկայում պատրաստ կլինենք արդեն պատվիրելու մետաղական կամուրջների շինարարության նախագիծ ՏԿԵՆ-ի գործընկերների հետ, որը կարող է ունենալ 3 մետրից մինչև 42 մետր թռիչք»,– ասել է Եղիազար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  ավարտվել են  Հախումի կամրջի նախագծային աշխատանքները, լուսավորության և մնացյալ կամրջին անհրաժեշտ վերականգնման մասով: «Յաղդանը նույնպես գործընթացի մեջ է Ձեր հանձնարարականից հետո: Ընդ որում՝ Դուք խնդիր էիք դրել արահետներով մոտենալու, այսինքն՝ խոսքը միայն կամրջին չէր վերաբերում, այլև հարակից տարածքի բարեկարգմանը: Այդ տրամաբանության մեջ նախագծային աշխատանքներն արվում են: Կարծում եմ, որ եկող տարվա մեջ դա հնարավոր է իրականացնել, ավարտել: Հախումի կամրջի մասով նույնպես արդեն եկող տարի բուն աշխատանքները կմեկնարկեն, և մյուսներն էլ: Այդ բոլոր կամուրջները, որոնք նշվեցին, մենք էլ ենք շատ կարևորում հուշարձանների վերականգնումը և ամրակայումը, իրականում բացահայտումներ են, որ առաջին հերթին մեր հանրությանն էլ են թույլ տալիս հասկանալ, որ պատմամշակութային ժառանգությունը բազմազան է: Մենք միշտ մի ուղղությամբ ենք մեր ժառանգությունը պատկերացնում, բայց իրականում աշխարհիկ քաղաքացիական կառույցները դրա շատ կարևոր մասն են: Այդ բոլորը կնախատեսենք, բյուջեն դա մեզ թույլ է տալիս: Մենք անգամներով ավելացրել ենք հուշարձանների վերականգնման բյուջեն 2018 թվականի համեմատ, և կարծում եմ, որ բոլոր աշխատանքները կարվեն»,- ասել է  ԿԳՄՍ նախարարը:

Թեմայի վերաբերյալ  ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշել է, որ այս տարվա ընթացքում հիմնանորոգել և շահագործման ենք հանձնել մի քանի կամուրջներ. «Մասնավորապես՝ Հաճնի կամուրջը, 2 կամուրջ հիմնանորոգել ենք Վաղարշապատում՝ նախկին Խոյ համայնքի տարածքում, այս պահին ընթանում են Հայանիստի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որը փլուզվել էր: Ընթանում են նաև Մրգաշատի կամրջի հիմնանորոգման աշխատանքները, և շուրջ 2 տասնյակ կամուրջների կառուցման աշխատանքներ են ընթանում Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածում»: