Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Արթուր Վանեցյանը Վաղարշապատնում իր ուժի թեկնածուին ներկայացնելիս վստահեցրել է, որ ընտրություններում հաղթելու են։ ««Հայրենիք» կուսակցությունն ի դեմս պարոն Մանուկյանի և մեր թիմի նոյեմբերի 16-ից լույս 17-ի գիշերը տոնելու է հաղթանակը։ …

