Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Իդրամը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքերը Հայաստանի ֆինանսական ոլորտում․
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «ԻդրամՆեթ» QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն։

Սա նշանակում է, որ ԻդրամՆեթը QR վճարումների համակարգ է, որը իրավունք ունի Հայաստանում
ընդունել QR վճարումներ համակարգի մասնակից և գործընկեր կազմակերպությունների հաճախորդներից։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի թույլտվության շնորհիվ Իդրամը, QR
վճարումների տարածումը և ընդլայնումը կարող է իրականացնել արդեն որպես հայաստանյան վճարային համակարգ՝ համագործակցող կամ ապագա գործընկերների համար առավել կանոնակարգված, վերահսկվող և հուսալի համակարգի միջոցով։

Սա ոչ միայն նոր էջ է Իդրամի զարգացման պատմության մեջ, այլև կարևոր քայլ ամբողջ ֆինանսական էկոհամակարգի առաջընթացի համար, քանի որ ԻդրամՆեթը սահմանում է QR վճարումների հստակ կանոններ, որոնք հնարավորություն են տալու թե Իդրամ QR համակարգին մինչև օրս միացած, թե ապագայում միացող գործընկերների, մասնակիցների համար կանոնակարգված ծառայություններ ստանալու համար։ Ընդ որում այդ մասնակիցները կարող են լինել ինչպես հայաստանյան ֆինանսական համակարգի անդամներ, այնպես էլ միջազգային
շուկայի ներկայացուցիչներ, որոնց համար Իդրամը կապահովի շուկայում առկա այլ համակարգերի հետ
փոխգործելիություն։

«Մենք հավատում ենք, որ ԻդրամՆեթը կդառնա վստահելի և անփոխարինելի վճարային
ենթակառուցվածք Հայաստանի բնակիչների և բիզնեսների համար՝ ստեղծելով նոր չափանիշներ վճարային
ոլորտում», – նշում է Արսեն Քդենյանը։

ԻդրամՆեթը լինելու է վճարահաշվարկային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել
ֆինանսական գործարքներ ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգությամբ և արագությամբ։ Նոր համակարգը նպատակ ունի․

– ապահովել Հայաստանի ներքին շուկայում վճարային գործիքների ինտեգրված և հուսալի
ենթակառուցվածք,
– աջակցել թվային տնտեսության զարգացմանը,
– ընդլայնել բիզնեսների և օգտատերերի համար հասանելի հնարավորությունները,
– բարձրացնել ֆինանսական համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը,
– շարունակել ներդնել և զարգացնել նոր թվային պրոդուկտներ ՀՀ ֆինանսական համակարգում։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իդրամը համագործակցություն է հաստատել Alipay+ և ByBit
խոշորագույն ընկերությունների հետ, իսկ օրեր առաջ հայտարարել է WeChat-ի հետ սպասվող ռազմավարական համագործակցության մասին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ