ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի զրպարտության վերաբերյալ դատական հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ՝ պարբերականն անվանելով «արմատական ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության վիրտուալ խոսափող», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «The New York Times-ը տասնամյակներ շարունակ ստեր է տարածել ձեր սիրելի նախագահի (իմ), իմ ընտանիքի, իմ բիզնեսի, «Ամերիկան առաջին հերթին» շարժման, …

