Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը
Կիպրոսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հետ։ Նշվում է, որ Տասոս Ցիոնիսի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
 ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հյատնում են, որ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի ու Կիպրոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շարունակական շփումների դերը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության հնարավորությունները։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հայկական կառույցներին կիպրական իշխանությունների հետևողական աջակցության համար:
Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում իրականացվող քայլերին։ Տասոս Ցիոնիսի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերը՝ լիարժեք իրացնելու երկկողմ համագործակցության ներուժը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգերի առաջմղման»,- ասված է հաղորդագրությունում։