ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

ՊԵԿ-ը ցեմենտ ներկրող բեռնատարներում հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Նշվում է, որ բեռնարաները ՀՀ էին ժամանել Իրանից։

«Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք: Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ` զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ:

Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ԻԻՀ երեք քաղաքացու նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31 830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր»,- ասված է հաղորդագրությունում։