Կրեմլը չի ​​հաստատել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան համատեղ ծրագրի առկայությունը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմը կարգավորելու ԱՄՆ-Ռուսաստան համատեղ 28 կետանոց ծրագրի մասին լրատվամիջոցների  տարածած տեղեկությունները։

BBC-ի Մոսկվայի խմբագիր Սթիվ Ռոզենբերգի՝ ծրագրի առկայությունը հաստատելու մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովն ասել է․ «Ո՛չ։ Այս հարցի վերաբերյալ կարող եմ ասել միայն այն, ինչ մենք երեկ մի քանի անգամ կրկնել ենք։ Մենք Անքորիջում ասվածին նոր բան չունենք ավելացնելու։ Այս դեպքում մենք նորություններ չունենք»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ներկա իրավիճակը խաղաղ կարգավորման լավագույն ժամանակն է՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Պեսկովն ասել է. «Խաղաղ կարգավորման համար ցանկացած ժամանակ լավագույնն է, խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման համար: Եվ Ռուսաստանը բաց է մնում այս կարգավորման համար: Սակայն կարգավորումը պետք է հանգեցնի այս հակամարտության սկզբնական ​​պատճառների վերացմանը: Սա է այն, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք»:

Վերադառնալով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ենթադրյալ նոր ծրագրի մասին տեղեկատվությանը՝ Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք ՌԴ նախագահին փոխանցվել են ամերիկյան կողմից որևէ նոր առաջարկներ, ինչին Կրեմլի խոսնակը բացասական պատասխան է տվել։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ ներկայում չեն ընթանում, սակայն շփումներ կան։

«Ներկայում որևէ խորհրդակցություն, որպես այդպիսին, չի ընթանում։ Անշուշտ, կան շփումներ, բայց չկա որևէ գործընթաց, որը կարելի է խորհրդակցություններ անվանել. այն չի ընթանում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչներ Կիրիլ Դմիտրիևն ու Սթիվ Ուիթկոֆ են  մասնակցել Ուկրաինայի համար գաղտնի պլանի պատրաստմանը։ Մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը գաղտնի մշակել են մի ծրագիր, որը նախատեսում է ամբողջ Դոնբասի հանձնում Ռուսաստանին, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում առաջնագծի սառեցում և Ուկրաինայի զինված ուժերի կիսով չափ կրճատում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի