Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հաղորդակցությունների հարցերով տեղակալ Մելիսա Ֆլեմինգի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ներկայիս զգայուն աշխարհաքաղաքական միջավայրում ապատեղեկատվության և ատելության խոսքի կտրուկ աճի և դրանց տարածման նոր ու բազմազան ուղիների առնչությամբ: ԱԳ …

