44-օրյա պատերազմի զոհերի թիվը վրիպակով տրամադրած քննիչը պատասխանատվության է ենթարկվել․  ում է հղում անում  Ալեն Սիմոնյանը՝ զոհերի թիվը հրապարակելով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվը՝ 3833, առանց հստակեցնելու, թե ինչ աղբյուրից է օգտվել։ Քիչ ուշ Ֆեյսբուքում կարճ տեսանյութ է հրապարակել «Մի կարճ բան ասեմ» վերնագրով՝ նշելով, որ զոհերի թվի հրապարակումից հետո իր աշխատակազմ են զանգում մեծ թվով լրագրողներ ու հարցնում, թե դա ինչ թիվ է։

«Սա այն դեպքում, երբ այս թիվը պաշտոնապես վաղուց  հրապարակված է։ Խնդիրն այն է, որ այնքան են փորձել այլ թվերով մեր հանրութանը ցավեցնել, նրա վրա  քաղաքական դիվիդենտներ հավաքել այդ սրիկա քաղաքական գործիչները, որ մեր իրականության մեջ այս թիվը, կարծես նորություն լինի՝  վատ, բայց նորություն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանին խնդրեցինք հայտնել, թե երբ և որտեղ է պաշտոնապես հրապարակվել, որ զոհերի թիվը 3833 է, ինչին Հարությունյանը պատասխանեց․

«ՀՀ ԱԺ նախագահը վերահրապարակել է Քննչական կոմիտեի կողմից նախկինում պաշտոնապես տրամադրված թիվը, որի մասին մամուլում ևս կան հրապարակումներ, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում մեր զոհերի թիվը 3833 է»։

Այստեղ ուշադրության արժանի է այն, որ Սիմոնյանի կողմից  նշված զոհերի թիվը՝ 3833 , Քննչական Կոմիտեն առաջին անգամ հրապարակայնորեն հայտնել է Factor TV-ին, որը հրապարակել ենք  2025 թվականի նոյեմբերի 7-ին, այսինքն՝ օրեր առաջ և ոչ թե վաղուց։

Սակայն այս հրապարակման մեջ միաժամանակ արձանագրել ենք, որ Քննչական  կոմիտեն ի պատասխան այլ լրատվամիջոցների գրավոր  հարցերի՝ այլ թվեր էր տրամադրել։

Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին կոմիտեն հայտնել է, որ զոհերի թիվը 3941 է, իսկ «Ազատություն» ռադիոկայանին տրվել է 3981 թիվը։ 

Քննչական կոմիտեից, սակայն, վստահեցնում են՝ իրենք երկու լրատվամիջոցին էլ տվել են 3981 թիվը, որ նույնպես սխալ թիվ է, և սխալը եղել է քննիչի վրիպակը։

«Քննիչը, որը 3833 թվի փոխարեն սխալմամբ լրատվամիջոցներին տվել է պատասխան այն մասին, որ զոհերի թիվը 3981 է, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

 

Արաքս Մամուլյան