Եթե պարզվի՝ պարոն Կճոյանի ձեռամբ ՀԱԵ-ի և պետության հարաբերությունները կհստակեցվեն, թող այդպես լինի․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ հերքելով տեսակետները, թե իշխանությունը նպատակ ունի «հոգևոր վերնախավը պառակտել»․ «ՔՊ-ն նման նպատակ չի դրել։ Մեր նպատակն է, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին կատարի իր հոգևոր առաքելությունը, ինչպես գրված է մեր Սահմանադրության մեջ»,- նշել է պատգամավորը։
Մարիա Կարապետյանը պնդում է, թե իշխող ուժի գործողությունները բխում են եկեղեցու բարենորոգման նպատակից․ «Մենք դրել ենք եկեղեցու բարենորոգման խնդիր, այդ ուղղությամբ քայլեր կատարվում են․․․ Գիտեք, ձևակերպումը նախկինում տրվում էր, որ կա հարցադրում, օրինակ, եկեղեցու նկատմամբ։ Հիմա ես այդ ձևակերպումների հետ, և մենք այդ ձևակերպումների հետ անհամաձայն ենք»,- հստակեցրել է նա։
Անդրադառնալով այն պնդումներին, թե բարձրաստիճան հոգևորականների կողմից Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի հիմքում կա իշխանության «ձեռքը»՝ Մարիա Կարապետյանը հեգնանքով որակել է այն որպես «կոնսպիրացիա»։
«Հիմա ես ինչ անեմ այդ կոնսպիրացիաների շուրջ։ Կոնսպիրացիա է, չունենք մենք էդպիսի գործելաոճ։ Նկատենք, որ այդ տեսանյութի առիթով հանձնախումբ ստեղծել է Կտրիճ Ներսիսյանը, մենք չենք այդ հարցը բարձրացրել։ Եվ ինքն էլ իր ստեղծած հանձնախմբի տված եզրակացությունը առ ոչինչ է համարել ըստ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների»,- նշել է պատգամավորը։
Մարիա Կարապետյանը նաև հստակեցրել է իր դիրքորոշումը՝ կապված Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի հետ։
«Առհասարակ այս հոգևոր օրակարգին վերաբերող հարցերը արդեն գիտեք ինչ շրջանակ է քննարկվում և ինչպես, և էդպիսի հարց, օրակարգային հարց, մենք քաղաքական մեր թիմում չունենք։ Դա լավ է, որովհետև Կաթողիկոսի ընտրությունը իր ընթացակարգով է։ Ես տեսնում եմ, որ շատ հաճախ մեր դեմ քննադատություն է հնչում, որ փորձում ենք միջամտել։ Ես այն տեսակետի կրողն եմ՝ շարունակում եմ պաշտպանել, որ դա ամենալավ միտքը չէ»,- ասել է նա։
Խոսելով ՔՊ-ի՝ որպես քաղաքական ուժի և եկեղեցու հարաբերությունների մասին՝ Մարիա Կարապետյանը նշել է․
«Ես կարծում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, ամբողջություն, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կարծիք կարող է ունենալ այնքանով, որքանով սուրբ գրքի հետ մի որևէ անհաշտություն տեսնի։ Եվ դա իմ կարծիքով պետք է լինի խաղաղասիրական, ոչ պատերազմական։ Եթե Հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս պետք է պաշտպանենք, այո։ Եթե այլ երկրի վրա մենք հարձակվելու խնդիր չունենք, ես չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում իմաստը, որ եկեղեցին, հոգևորականը, որպես այդպիսին, նման քաղաքական հայտարարություններ անի»։
Պատգամավորը նաև անդրադարձել է եկեղեցու ֆինանսական թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցին։
«Մենք խնդիր ենք դնում ոչ այնքան, թեև դա էլ շատ կարևոր է՝ հարկերը վճարել և հետ չստանալու, որովհետև այնուամենայնիվ համարում ենք, որ եկեղեցին մեր ժողովրդի, վանքերի համար հոգ է տանում, գումարներ են անհրաժեշտ վերանորոգման համար և այլն, կարող են լինել ծրագրեր, որոնք կպահանջեն այդ նույն վճարված հարկերի վերադարձը կամ ինչ որ ձևի աջակցություն պետության կողմից։ Կարող է պետությունը ֆինանսավորել, այո, իհարկե։ Այսինքն՝ ուզում եմ ասել՝ քննարկելի է, մենք չենք կարծում, որ Հայ Առաքելական եկեղեցին արտոնություններ չպետք է ունենա այդ թվում՝ հարկային և էդ իմաստներով, բայց պետք է լինի դա թափանցիկ, ոչ թե ինձ մի հարցրու ես ինչքան գումար ունեմ առհասարակ․․․ այլ Հայաստանի Հանրապետության գերակայության ընկալմամբ»,- ընդգծել է Մարիա Կարապետյանը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան