Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և 6 հոգևորականների բերման են ենթարկել` նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործողություններն իրականացվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած հաղորդման հիման վրա: «Դանիել Իոաննիսյանն իր ղեկավարած ՀԿ-ի միջոցով ուղարկել է հաղորդում: Մենք այս մասին տեղեկացել ենք խուզարկության թույլտվություն տալու որոշումից, որն …

