Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Factor TV-ին հայտնեց ՔԿՀ–ի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։