Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հինգշաբթի խորհրդարանում անվստահության երկու քվեարկություններից առաջինը հաղթահարել է՝ խոստանալով կասեցնել նախագահ Էմանուել Մակրոնի վիճարկվող կենսաթոշակային բարեփոխումը, գրում է DW-ն։ Առաջարկը, որը ներկայացրել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը, ստացել է 271 ձայն, ինչը պակաս է Լըկորնյուի կառավարությունը տապալելու համար անհրաժեշտ 289 ձայնից։ Երկրորդ առաջարկը ներկայացրել է ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»։ Լըկորնյուի …

