Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը վերադարձրել է ևս երկու մահացած իսրայելցի պատանդի մարմին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հաստատել է պատանդներ Ինբար Հայմանի և Մոհամմադ ալ-Ատրաշի ինքնությունը։ Հայֆայից գրաֆիտի նկարիչ Ինբար Հայմանը, որը հայտնի է «Վարդագույն» կեղծանվամբ, 27 տարեկան էր, երբ սպանվել է «Նովա» երաժշտական փառատոնում։ Նրա մարմինը տարվել էր Գազա։ Պաղեստինի տարածք էր տարվել նաև հոկտեմբերի …

