Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են արտերկրում իրենց քննադատների նկատմամբ ճնշումները․ HRW

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են արտասահմանում անկախ և քննադատական ​​ձայների դեմ իրենց արշավը՝ ձերբակալման օրդերներ տալով արտերկրում բնակություն հաստատած լրագրողների, ակտիվիստների և վերլուծաբանների նկատմամբ՝ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով։ Այս քայլերը համապատասխանում են Ադրբեջանի ներսում և դրա սահմաններից դուրս այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու երկարատև ջանքերի օրինաչափությանը, գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Բինագադիի շրջանային դատարանը հեռակա կարգով ձերբակալման օրդեր է տվել մի քանի գործիչների համար, որոնք մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Թիրախավորվածների թվում են լրագրողներ Օսմանգըզին, Գանիմատ Զահիդը և Բեյդուլլա Մանաֆովը, բլոգեր Աբիդ Գաֆարովը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, քաղաքական վերլուծաբան Արաստուն Օրուջլուն և Victor Alexander YouTube ալիքի հիմնադիր Վագիֆ Ալլահվերդիևը:

Օսմանգըզին, Գաֆարովը, Օրուջլուն, Ալլահվերդիևը և Գոյուշովը հետաքննվում են Քրեական օրենսգրքի 220.2 և 281.2 հոդվածներով՝ «զանգվածային անկարգությունների կոչեր» և «պետության դեմ հրապարակային կոչեր» անելու համար, որոնք իշխանությունները հաճախ չարաշահում են՝ խոսքի և հավաքների ազատության օրինական իրականացումը քրեականացնելու համար: Մանաֆովը մեղադրվում է նույն «պետականությունը խախտելու» մեջ՝ 281.2 հոդվածով, ինչպես նաև 283.1 հոդվածով՝ «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն հրահրելու» մեջ:

Նշվում է, որ այս քրեական հետաքննությունների ենթադրյալ փաստական ​​հիմքը մնում է անհասկանալի, չնայած ակնհայտ է, որ բոլոր թիրախավորվածները բացահայտ քննադատում են Ադրբեջանի կառավարության մարդու իրավունքների խախտումները և պարբերաբար իրենց մտահոգությունները բարձրաձայնում են առցանց:

Այս դեպքերն արտացոլում են իշխանությունների կողմից քրեական արդարադատության համակարգի չարաշահման երկարատև պրակտիկան՝ քննադատներին լռեցնելու համար, որը Human Rights Watch-ը բազմիցս փաստագրել է։

2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իրավունքների պաշտպանների և գիտնականների՝ կեղծ ֆինանսական և այլ քրեական մեղադրանքներով, այդ թվում՝ անօրինական ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով։

Արտասահմանում գտնվող ադրբեջանցիներին թիրախավորելու վերջին ալիքը հաջորդում է 2025 թվականի մարտին մի քանի արտերկրի բլոգերների դեմ բազմաթիվ քրեական հետաքննություններին, որոնցում նրանց մեղադրում են խարդախության, ահաբեկչության, անկարգությունների հրահրման, պաշտոնական հրամաններին չենթարկվելու և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։

Այդ ժամանակից ի վեր դատարանները բազմաթիվ ձերբակալման օրդերներ են տվել և հեռակա կարգով դատավճիռներ են կայացրել։ Այս տարվա սեպտեմբերին էլ դատարանը Ֆրանսիայում բնակվող բլոգեր Մուհամմադ Միրզալիին հեռակա կարգով դատապարտել է վեցուկես տարվա ազատազրկման՝ մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ հրահրելու համար։

Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հանեն բոլոր քաղաքական դրդապատճառներով մեղադրանքները, դադարեցնեն անկախ ձայների նկատմամբ իրենց անողոք ճնշումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում և կատարեն իրենց միջազգային պարտավորությունները՝ հարգելու խոսքի և միավորումների ազատությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի