Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է Սարատովի նավթավերամշակման գործարանին հասցված նոր հարվածի մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ուժերը լույս ուրբաթ գիշերը կրկին հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա։ Գրանցվել է մի շարք պայթյուններ, որոնց հաջորդել է հրդեհ թիրախային տարածքում։ Հետևանքները պարզվում են։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին: Ռուսական տելեգրամ ալիքներն էլ, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել են, որ Սարատովում և Էնգելսում, որտեղ ռազմական օդանավակայան կա, կեսգիշերն անց ժամը 1:00-ից մինչև 5:00-ը պայթյուններ են լսվել:

ՌԴ պաշտպանության նախարարությունն առավոտյան զեկույցում հայտնել է, որ Սարատովի մարզի վրա խոցվել է 30 անօդաչու թռչող սարք: Ընդհանուր առմամբ, նշվում է 136 անօդաչուի ոչնչացման մասին։

Սա աշնան սկզբից ի վեր Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի յոթերորդ հայտարարությունն է Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա  հարվածի մասին։

Reuters-ը հաղորդել է, որ «Ռոսնեֆտ»-ին պատկանող գործարանը դադարեցրել է նավթավերամշակումը նոյեմբերի 11-ին՝ անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակումից հետո, որը կրկնվել է նոյեմբերի 14-ին։ Գործակալությունը, հղում անելով արդյունաբերական աղբյուրներին, հայտնել է, որ նավթավերամշակման գործարանի գործունեությունը դադարեցված է մինչև ամսվա վերջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի