Դաժանորեն ծեծել են՝ հաշտվելու պատրվակով հանդիպելով․ ով է մեղավոր անչափահասների «ռազբորկայի» համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դաժան ծեծ, հայհոյանքներ, նվաստացում․ երեկ երեկոյան համացանցում շուրջ երկու րոպե տևողությամբ տեսանյութ հրապարակվեց, որտեղ երևում էր, թե ինչպես մի խումբ դեռահասներ ֆիզիկական և հոգեբանական բռնության են ենթարկում մի տղայի։ 

Տեսանյութը համացանց ներբեռնած օգտատերը նշում է՝ բռնության դիմողները  Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող, որը ևս անչափահաս է։ Factor TV-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։ Ուսանողի հետ կոնֆլիկտ է եղել, դպրոցականները զանգահարել են և հաշտվելու պատրվակով առանձին տեղ կանչել նրան, որտեղ սկսել են մի քանի հոգով դաժան ծեծի ենթարկել և այդ ամենը նկարահանել։ 

Զորական համայնքի վարչական ղեկավարը միջադեպն ընդամենը տղայական կռիվ է որակում․ «Խելոք երեխեք են, լավ, նորմալ, խելոք ընտանիքի երեխեք են։ Վեճ է առաջացել, շատ կոպիտ բառեր է օգտագործել, Նոյեմբերյանում էլ դեպքը տեղի է ունեցել։ Ոչ մի վնասվածք չունի Ալենը, ոչ մի ծանր բան չի օգտագործվել դեպքի ժամանակ։ Մեր բարբառով ասած՝ լակոտություն է, էլի։ Չի կարելի, բոլորիս ամոթն է, բոլորիս մեղքն է»։

Վարչական ղեկավարի խոսքով՝ տեսանյութն այնտեղ գտնվող տղաներից մեկն է նկարահանել, հետո այն ինչ-որ ձևով ուղարկել են ծնողներից մեկին, որն էլ դիմել է ոստիկանություն։ ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին։ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կատարված խուլիգանության և անչափահասին առևանգելու հոդվածների հատկանիշներով։

Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն և բացակայելու արգելք։

Ստացվում է՝ նրանցից 4-ն ազատության մեջ է եղել, իսկ մի քանի օր անց՝ նաև հինգերորդն է ազատ արձակվել։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը նշում է՝ հենց այս հանգամանքն է դեր խաղացել, որ տեսանյութը կրկին հայտնվի համացանցում։

«Հոկտեմբերին տեսանյութը շրջանառվել էր, բայց շատ արագ հանվել։ Բայց քանի որ դրանից հետո տեղի է ունեցել խափանման միջոցի փոփոխություն, դրանով է պայմանավորված, որ այսպես երկրորդ ալիքը սկսվեց։ Հասարակության լայն շերտն այստեղ տեսավ միտում, որ այդ անձանց կարող են ազատել պատասխանատվությունից»,- նշում է փորձագետը։

Այնինչ, Զորականի վարչական ղեկավարը 20-օրյա խափանման միջոց կալանքն արդեն իսկ պատիժ է համարում բռնություն գործադրած տղաների համար․ «Նենց չի՝ օրենքով սահմանված կարգով չեն պատժվել կամ չեն պատժվելու կամ չեն պատժվում։ 3 օր երեխեքին ձերբակալել են, պահել ձերբակալման տակ, տարել դատարան, կալանքը տվել, տարել «Աբովյան» ՔԿՀ։ Ալենն ավելի լավ վիճակում է, քան էդ երեխեքը՝ վախեցած, սպիտակած, կուչ եկած»։

Թեև փաստաբանական համայնքը հաճախ է դատարաններին քննադատում կալանքը որպես պատժիչ գործիք կիրառելու համար, Դավիթ Թումասյանը կարծիք է հայտնում, որ հաշվի առնելով գործի հանգամանքները՝ այս դեպքում դատարանը պետք է երկարացներ կալանքը․ «Որովհետև մենք ունենք բռնի հանցագործություն, մենք ունենք նույն համայնքի բնակիչներ, ունենք երեխաների հարազատների կողմից նաև ազդեցության հնարավորություն, այստեղ կալանք խափանման միջոցն ավելի ողջամիտ էր, գոնե մեկ անգամ ևս երկարացնելը կարող էր դիտարկվել իրավաչափ գործողություն»։

Տեսանյութի տարածումից հետո Թումասյանը ուշագրավ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ բռնություն գործադրած դեռահասներից մեկն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Անձանց պետական ծառայող լինելը, իրավապահ համակարգում աշխատելը պետք է լինի զսպող օղակ, նաև, դաստիարակչական տեսանկյունից ազդեցություն ունենա։ Եթե սա լիներ մեկ այլ անձի երեխա, ոչ իրավապահ մարմնի նհերկայացուցչի երեխա, հաստատ մոտեցումը կլիներ անհամեմատ ավելի այլ, ավելի մեղմ գնահատական կտրվեր»,- նշել է նա։

Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նմանօրինակ միջադեպերը կանխելու ուղղությամբ։ Factor TV-ն այս հարցն ուղղեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետարանների աշխատակազմում կան կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև սոցիալական ոլորտի հարցերի վարչություններ։ Մարզպետը թեև նշեց, որ դեպքի մասին տեղյակ է, սակայն մեզ ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին, իսկ մեր հստակեցնող հարցի ժամանակ անջատեց հեռախոսը։

Դեռահասների կողմից բռնություն կիրառելը դատապարտել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։ Պաշտպանը պահանջել է նաև ամբողջական և օբյեկտիվ քննություն։ 

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել և պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան