Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը․ վարչապետ

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ, քննարկելով երեխաների իրավունքների պաշտպանությունը, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունը, կրթության ոլորտի խնդիրները և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը՝ ընդգծելով, որ խնդիրների լուծման գլխավոր գործիքը կրթությունն է։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է հասարակական խորհրդի գործունեությունը՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամներին հուզող բազմաթիվ հարցեր կքննարկվեն, ինչը կնպաստի նաև խնդիրների լուծմանը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին, Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքին, զբոսաշրջության զարգացմանը, օդի աղտոտվածության խնդրին, քրեական ենթամշակույթի և հանցավորության դեմ պայքարին, պետություն–քաղաքացի հարաբերություններին և այլ թեմաների»,- ասված է հաղորդագրությունում։

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է․ «Պետություն–քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն․ դրա համար կա երեք գործիք․ առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։ Վարչապետի համոզմամբ՝ այսօրվա հանդիպմանը բարձրացված բազմաթիվ հարցերի լուծումը կրկին կրթությունն է և «300 դպրոց, 500 մանկապարտեզ»–ի, «Ակադեմիական քաղաք»–ի ծրագրերն այդտեղից են ծնվել։ «Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ»,– շեշտել է երկրի ղեկավարը։