Արարատի մարզում ոստիկաններն ու քննչական մարմինները համատեղ իրականացրած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոցներ․ ձերբակալվել է ութ անձ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված …

