Ռուսական հեռահաղորդակցության օպերատորների այն բաժանորդների համար, ովքեր գտնվել են միջազգային ռոումինգում կամ չեն օգտագործել իրենց SIM քարտերն ավելի քան 72 ժամ, բջջային ինտերնետը և SMS ծառայությունները 24 ժամով կանջատվեն, գրում է Meduza-ն։ Շուտով նախատեսվում է ներդնել կապի ծառայությունների մատուցման նոր ընթացակարգ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով շուկայի մի քանի աղբյուրների։ Արգելափակման ժամանակահատվածը կրճատելու համար բաժանորդներին …

