Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում ընթացող թենիսի ITF W15 միջազգային մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ռումինիան ներկայացնող Դիանա-Իոանա Սիմիոնեսկիի հետ։ Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստուհին 4։6, 7։5, 6։3 հաշվով ուժեղ է գտնվել Շվեյցարիան ներկայացնող Անաիս Գաբրիելից։ Մեկնարկային մրցախաղում Ամիրաղյանը 2։0 (6։1, 6։1) հաշվով հաղթանակի էր հասել Ռումինիայի ներկայացուցիչ Բիանկա Բուլատի նկատմամբ, իսկ 1/8 …

