ԱԳ փոխնախարարը Բրյուսելում ներկայացրել է Հայաստան–ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման նոր ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության և Արևելյան գործընկերության ապագա քաղաքականության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ներկայացնելով «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: Վահան Կոստանյանը նշել է, որ նոր փաստաթուղթը սահմանում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր և հավակնոտ նպատակներ, այդ թվում՝ անվտանգության, կիբերանվտանգության և տնտեսական ոլորտներում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքական և աշխարհագրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ԵՄ արևելյան հարևանության շրջանակներում և ԵՄ արևելյան քաղաքականության մեջ, անդրադարձ է կատարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությանը, փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության կարևորությանը:

Անդրադառնալով ԵՄ Սևծովյան տարածաշրջանի նոր ռազմավարությանը՝ Վահան Կոստանյանը նշել է, որ 2027թ. հետո համագործակցության շարժիչ ուժը հանդիսանալու է տնտեսական հենասյունը, միաժամանակ շեշտելով ԱլԳ արժեքները՝ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարությունը՝ դրանք համարելով տնտեսական և փոխկապակցվածության նախաձեռնությունների արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ: