9 միլիոնանոց վերելակն առաջին օրից չի աշխատել․ քաղաքապետարանը ստիպված կլինի սեփական միջոցներով վերանորոգել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռաֆայել Իսրայելյան փողոցի 37 շենքի 4-րդ մուտքի բնակիչներն ահազանգում են՝ անցյալ տարի փոխված վերելակն արդեն չի աշխատում։ Ասում են՝ հին վերելակը խնդիրներ չէր առաջացնում, սակայն քաղաքապետարանը, այնուամենայնիվ, որոշել է փոխել այն։ Նոր վերելակի խնդիրները նկատվել են տեղադրելու առաջին իսկ օրը։

Բնակիչները զարմացել են, բայց ասում են՝ ի՞նչ կարող էինք անել։ Վերելակն ամիսներ շարունակ մեկ աշխատել է, մեկ՝ ոչ, իսկ մեկուկես ամիս առաջ ամբողջությամբ է դադարել գործել։

Վերջին անգամ շենք այցելած տեխնիկական անձնակազմը հայտնել է, որ վերելակը նորոգել չեն կարող, ենթադրել են՝ կարող է գործարանային խնդիր լինել։ Քաղաքապետարանից բնակիչներին հորդորել են գրավոր դիմել՝ վստահեցնելով, որ բողոքը տեղ կհասնի։ 

Որ վերելակը համապատասխանում է սահմանված չափանիշներին ու ենթակա է շահագործման, եզրակացրել է ԱԻՆ փորձագիտական կենտրոնը, որն արդեն չի գործում։ Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներից Աշոտ Հովսեփյանն ասում է՝ միայն 15 օր առաջ են տեղեկացել, որ վերելակի աշխատանքը խափանվել է, և եթե թերութուն ունենար՝ դրական եզրակացություն չէին տա ու աշխատանքը չէին ընդունի։

Վերելակը մատակարարել է «ԱՎԱԳ ՇԻՆ 1» ՍՊԸ-ն։ Երևանի քաղաքապետարանն այս ընկերությունից, ընդհանուր առմամբ, 100 վերելակ է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 9 միլիոն 399 հազար դրամ։ Այս մուտքում տեղադրված վերելակը ռուսական արտադրության է, սպասարկումն իրականացնում է «Կենտրոն 1» համատիրությունը։ Համատիրության ներկայացուցիչ Արման Շաբոյանն ընդունում են՝ վերելակն ի սկզբանե լավ չի աշխատել, սակայն մատակարար ընկերությունը պնդում է՝ գործարանային խնդիրներ չեն եղել, դրանք առաջացել են հոսանքի տատանումներից, և իրենք չեն կարող այն վերանորոգել կամ նորով փոխարինել։ Արդյունքում, համատիրությունը վերելակը սեփական միջոցներով պետք է նորոգի։

Արման Շաբոյանը նաև շեշտում է՝ բնակիչները երբեմն ծանր իրեր ու շինանյութ են տեղափոխել վերելակով։ Մինչ համատիրությունը քայլեր է ձեռնարկում, բնակիչները վրդովվում են՝ 11 հարկանի շենքում շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցնեըր, որոնք վերելակի բացակայության պայմաններում չեն կարողանում դուրս գալ բնակարանից։

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ դժգոհում էր, որ 100 վերելակի տեղադրման մրցույթ չի կայացել, իսկ Ագաթանգեղոս 7-րդ շենքի վերելակները փոխարինել են՝ բացառությամբ 4-րդ և 5-րդ մուտքերի։

Ի դեպ, բոլորովին վերջերս գործադիրը Երևանի քաղաքապետարանին ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել՝ 45 տրոլեյբուս գնելու և բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան