Ունենք կարմիր գծեր ապաօկուպացման հարցում, այն որևէ փոխզիջման ենթակա չէ. Կոբախիձեն` ՌԴ-ին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեզ համար գլխավորն այն է, որ մենք ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը և ունենք մեր կարմիր գծերը, որոնք, իհարկե, կապված են ապաօկուպացման հարցի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ռուս-վրացական երկխոսության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ հարցին, գրում է վրացական Առաջին ալիքը։

Կոբախիձեի խոսքով՝ ապաօկուպացիան իր ղեկավարած կառավարության համար կարմիր գիծ է, որը վերանայման ենթակա չէ։

«Սա մեզ համար կարմիր գիծ է։ Իհարկե, այս հարցը որևէ փոխզիջման ենթակա չէ։ Ապաօկուպացիան կարմիր գիծ է, որը մենք չենք վերանայելու»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ չէ վերսկսել քաղաքական երկխոսությունը Թբիլիսիի հետ՝ Վրաստանի պայմաններով։ Նրանք նաև նշել են, որ «Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի պետականությունը, անշրջելի է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի