Ղազախստանում ադրբեջանական AZAL-ի օդանավի հետաքննության ավարտի ժամկետներն են հայտնել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը Մաժիլիսում մեկնաբանել է Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական օդանավի կործանման հետաքննության ընթացքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ հետաքննությունը բաժանված է երկու մասի։

«Կա քրեական մաս, որը վարում է Գլխավոր դատախազությունը։ Նրանք կապի մեջ են իրենց ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երկրորդ մասը վերաբերում է Տրանսպորտի նախարարության կողմից անցկացվող հետաքննությանը։ [Ղազախստանի] տրանսպորտի նախարարության հետաքննությունը վերջին փուլում է, ուստի մենք այժմ սպասում ենք տեխնոլոգիայի լիցենզավորողներից կամ սեփականատերերից վերջնական եզրակացության՝ աերոնավիգացիոն սարքեր և այլն։ Մենք պատրաստ ենք ավարտել տրանսպորտի նախարարության հետաքննությունը, գուցե այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Բոզումբաևը։

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության հետաքննությանը, նա ասել է, որ «այնտեղ նույնպես առաջընթաց է գրանցվել»։

«Դուք տեսել եք հարևան պետությունների տարբեր ղեկավարների հայտարարությունները։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ այնտեղի հետաքննությունը նույնպես կավարտվի հաջորդ տարի»,- ասել է նա։

Ղազախստանի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը տեղեկություն կտրամադրի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ, ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մաքսատ Կալիակպարովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի