Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի հանդիպումներին։ Գևորգ Տարախչյանը երկրորդ անգամ է …

