Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի մերժել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սխալ է որակել միտքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին մերժել է Ուկրաինայի հարցով ամերիկյան ծրագիրը, գրում է Ինտերֆաքսը։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք ճիշտ կլինի ասել, որ Պուտինը [ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ներդրող և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ] երեկվա հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ ծրագիրը, Պեսկովը պատասխանել է․ «Ո՛չ, դա ճիշտ չի լինի։ Բանն այն է, որ կարծիքների նման ուղղակի փոխանակում երեկ տեղի ունեցավ առաջին անգամ և, ինչպես ասվեց երեկ, որոշ բաներ ընդունվեցին, որոշները՝ նշվեցին անընդունելի, և սա փոխզիջում գտնելու նորմալ աշխատանքային գործընթաց է»։

Նա հավելել է, որ Կրեմլը ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհետևի «լռության սկզբունքին» և կխուսափի մանրամասն մեկնաբանություններ անելուց։

«Մենք հատուկ ոչինչ չենք ավելացնի։ Մենք հասկանում ենք, որ որքան ավելի լուռ ընթանան այս բանակցությունները, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանք»,- ասել է Պեսկովը։

Պուտինի բանակցությունները Ուիթկոֆի և Քուշների հետ Մոսկվայում տեղի էին ունեցել նախորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, և տևել շուրջ հինգ ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի