Դեռ փոխզիջումային տարբերակ չկա. Կրեմլը՝ Պուտինի ու Ուիթկոֆի բանակցությունների արդյունքների մասին

Լուրեր

02.10.2026 | 08:25
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Կրեմլում բանակցություններ են անցկացրել Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը տևել է գրեթե հինգ ժամ և ավարտվել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 00:30-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանակցություններում ռուսական կողմից մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա օգնական Յուրի Ուշակովը և նախագահի հատուկ ներկայացուցիչԿիրիլ Դմիտրիևը: Միացյալ Նահանգները մոսկովյան բանակցություններում ներկայացրել են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:

Կրեմլում հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի մի քանի տարբերակներ, բանակցություններից հետո լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա ասել է, որ Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ ԱՄՆ-ի նախնական «խաղաղության ծրագրից» բացի։ Վլադիմիր Պուտինը չի թաքցրել Վաշինգտոնի մի շարք առաջարկների նկատմամբ «քննադատական ​​և նույնիսկ բացասական վերաբերմունքը», հայտարարել է Ուշակովը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «կոնկրետ տարածքային հարցերը»։

«Փոխզիջումային տարբերակ դեռևս չի գտնվել։ Այնուամենայնիվ, որոշ ամերիկյան առաջարկներ թվում են ավելի կամ պակաս ընդունելի։ Սակայն դրանք պետք է քննարկվեն։ Մեզ առաջարկված որոշ ձևակերպումներ անընդունելի են։ Հետևաբար, աշխատանքը կշարունակվի»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Այնուամենայնիվ, Ուշակովը պատվիրակությունների հանդիպումն անվանել է բավականին «օգտակար, կառուցողական և բովանդակալից»։

Լրագրողների հարցին՝ այս բանակցություններից հետո խաղաղությունը մոտեցե՞լ է, թե՞ ավելի հեռացել, նա պատասխանել է. «Ո՛չ հեռու, դա հաստատ է։ Բայց դեռ շատ աշխատանք կա անելու՝ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում»։

Ուշակովի խոսքով՝ զրույցը «լիովին փակ և գաղտնի» է եղել, և կողմերը չեն բացահայտի բանակցությունների էությունը։ ԱՄՆ ներկայացուցիչները «կզեկուցեն» Թրամփին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին, որից հետո, հավանաբար, հեռախոսով կկապվեն Մոսկվայի հետ՝ հետագա քննարկումների համար։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը Ուիթկոֆի միջոցով Դոնալդ Թրամփին փոխանցել է բարեկամական ողջույններ և «մի շարք կարևոր քաղաքական ազդանշաններ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կրեմլի հանդիպմանը զուգահեռ տելեգրամում գրել է, որ չի սպասում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ պարզ որոշումների։ Նա ասել է, որ Ռուսաստանում կայացած բանակցություններից հետո Կիևը սպասում է ամերիկյան պատվիրակությունից ազդանշանների։

«ԱՄՆ պատվիրակությունը ցանկանում է անմիջապես մեզ զեկուցել հանդիպումներից հետո։ Հաջորդ քայլերը կախված են այդ ազդանշաններից»,- ասել է Զելենսկին՝ չբացառելով ԱՄՆ ներկայացուցիչների, այդ թվում՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ շուտով հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի