Հայ հեծանվորդները կվերապատրաստվեն Պորտուգալիայում
Հայ հեծանվորդներ Արթուր Վարելջյանը և Ալեն Միրզոյանը վերապատրաստում կանցնեն Պորտուգալիայում։
Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայի և Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի համատեղ ծրագրով դեկտեմբերի 2-15-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում կազմակերպված սպորտային վերապատրաստմանը մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի հավաքականի անդամներ, ՀՍՕՄՄ-ի սաներ Վարելջյանը և Միրզոյանը։ Վերապատրաստման ընթացքում հայ հեծանվորդները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի, հաղորդում է ՀՍՕՄՄ մամուլի ծառայությունը։