Մակրոնը եռօրյա այցով Չինաստանում է․ Սի Ցզինպինի հետ Ուկրաինայի պատերազմի և առևտրի շուրջ բանակցություններ կվարի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Չինաստան։ Պեկինում բանակցությունները կկենտրոնանան առևտրի և դիվանագիտության ուղղությամբ, քանի որ Ֆրանսիայի նախագահը փորձում է համոզել Պեկինին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում  հրադադար հաստատելու համար, գրում է France 24-ը։

2017 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Չինաստան կատարած չորրորդ պետական ​​​​այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի և վարչապետ Լի Ցզյանի հետ։ Պեկինում բանակցությունների օրակարգում, ինչպես սպասվում է, կլինեն Ուկրաինայում գրեթե չորս տարի տևած պատերազմին վերջ դնելու ջանքերը։

«Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին ճիշտ որոշում կայացնելու հարցում ուղղորդելու գործում»,- մինչ այդ հայտարարել էր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

Մակրոնը նմանատիպ կոչեր հնչեցրել է 2023 թվականի ապրիլին Չինաստան կատարած իր վերջին այցի, ինչպես նաև 2024 թվականի մայիսին Սի Ցզինպինի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, սակայն մեծ հաջողության չի հասել։

Չինաստանը պարբերաբար կոչ է անում խաղաղության բանակցությունների և բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգման, բայց երբեք չի դատապարտել Ռուսաստանին 2022 թվականի ներխուժման համար։ Արևմտյան կառավարությունները Պեկինին մեղադրում են Ռուսաստանին կարևոր տնտեսական աջակցություն ցուցաբերելու մեջ, մասնավորապես, նրան պաշտպանական արդյունաբերության համար ռազմական բաղադրիչներ մատակարարելու միջոցով։

Ֆրանսիայի նախագահությունը հայտարարել է, որ Մակրոնը Սի Ցզինպինին կասի, որ Չինաստանը պետք է «խուսափի Ռուսաստանին պատերազմը շարունակելու համար որևէ միջոց տրամադրելուց»։

Մակրոնի եռօրյա այցը հաջորդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ այս շաբաթ Փարիզ այցելությանը, որը կոչ էր արել Եվրոպային աջակցել Կիևին, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջ է մղում պատերազմը դադարեցնելու ծրագիրը։

Մակրոնը պետք է նաև առևտրի հարցեր քննարկի իր չինացի գործընկերների հետ, քանի որ Եվրամիությունն ասիական գերտերության հետ բախվում է 357 միլիարդ դոլարի հսկայական առևտրային դեֆիցիտի։

Մակրոնը, որին ուղեկցում է կինը՝ Բրիջիթը, Չինաստանում կմնա մինչև ուրբաթ, իսկ վերջին կանգառը կլինի Չենդուում՝ Սիչուան նահանգի հարավարևմտյան մասում։ Անցյալ շաբաթ Չինաստանի կողմից Ֆրանսիային վարձակալությամբ փոխանցված երկու հսկա պանդաներն ինքնաթիռով վերադարձվել են իրենց հայրենի քաղաք։

Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահին ռոք աստղի պես դիմավորել էին հարավային Գուանչժոու քաղաքի համալսարանում, ուսանողները վանկարկել էին նրա անունը, շտապել սելֆի անել և ողջունել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի