Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը ընթանում է փաստաթղթերի ընթերցմամբ։ Նշվում է, թե հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերում է «2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքի դեմ մահափորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու և այլ դեպքերի»։ Այս …

