Դնեպրոպետրովսկում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել. վիրավորներ կան

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 3-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի Պավլոգրադի շրջանի Տերնովկա քաղաքին, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի  ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Գայվանենկոն, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու տղամարդ՝ 43 և 50 տարեկան։ Եվս երեք մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը (65-ամյա տղամարդ և կին) ծանր վիճակում են։

Հրդեհ է բռնկվել՝ մասամբ ոչնչացնելով մեկ մասնավոր տուն, վնասելով վեց տուն, ավտոտնակ և մեկ մեքենա։ Սինելնիկի շրջանի Վասիլկովսկա համայնքում վնասվել են ենթակառուցվածքներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դեկտեմբերի 3-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինային հարվածել են տարբեր տեսակի 111 անօդաչու թռչող սարքերով։ Ժամը 8:00-ի դրությամբ՝ ՀՕՊ ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել են 83 անօդաչու թռչող սարք։

Գրանցվել է քսանյոթ անօդաչու թռչող սարքի հարված 13 վայրերում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի բեկորների անկում մեկ վայրում։ Հաշվետվության մեջ նշվում է, որ ամենաշատ վնասը կրել են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խարկովի և Օդեսայի մարզերի քաղաքացիական ենթակառուցվածքները և մասնավոր տները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի