Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Արմանը ճանաչվել է նաև խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

